24215379_0016001070_1440x900_80_0_1_f02f1e60a138e94fd402bbdfb04f9cee-jpg

Ղազախաստանի ու Հայաստանի դեսպանատների համար նոր շենքեր կկառուցվեն | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ղազախաստանի ու Հայաստանի դեսպանատների համար նոր շենքեր կկառուցվեն։ Ղազախստանում Հայաստանի և ՀՀ-ում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագրի վավերացումն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2025թ. նոյեմբերի 21-ին:

«Ղազախստանում ՀՀ դեսպանության գործունեությունն իրականացվում է վարձակալվող տարածքում, ինչը երկարաժամկետ առումով առաջացնում է ֆինանսական և գործառնական սահմանափակումներ»,– ասված է որոշման մեջ։

ԱԳն–ից հայտնում են, որ ՀՀ դեսպանության շենքի համար վարձակալության վճարը 1993–1996թթ. և 2008–2026թթ. կազմել է 1.145.265 դոլար:

ՀՀ դեսպանության նոր շենքի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ կլինի շուրջ 1.500.000 դոլար, կառուցումից հետո շենքը կլինի ՀՀ սեփականությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն