miqayel-margaryan

Անհետ կորածների ծնողները ԱԺ-ի դիմաց ցույց են անում | aravot.am

aravot.am Անհետ կորածների ծնողները ԱԺ-ի դիմաց կրկին բողոքի ցույց են անում, նրանք պահանջում են ԱԺ լսումներ իրականացնել ԱԺ մեծ դահլիճում։ «Խաբված հայ ազգի կողմից՝ ընտրված այս փոքր խմբակին շատ պահանջներ ունենք, բայց սպասումներ չունենք… Մինչեւ այս կեղտոտ զանգվածը չմաքրվի, ոչ մի հարց չի լուծվի, բայց ես չեմ կարող տանը նստել, որ իրենք ինչ ուզեն՝ անեն: Այս իշխանություններն ամեն հրահանգ ստանում են Թուրքիայից, ու նշանակություն չունի, որ հայերեն են խոսում»,-ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:

«Մենք մայրերով կարող ենք իրենց հախից գալ, իրենք դա շատ լավ գիտեն, դրա համար էլ վախենում են իրենց գործած հանցագործություններից ու դավաճանությունից»,-ասաց մեկ ուրիշ ծնող:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ծնողները պետք է որոշեն՝ ինչպես վարվել, լսումներն իրենք են նախաձեռնել, իսկ ես միջանկյալ օղակ եմ այս պատմության մեջ: Ես որպես ԱԺ պատգամավոր դիմել եմ ԱԺ գլխավոր քարտուղարին, ղեկավարությանը, որպեսզի դահլիճ տրամադրեն: Իրենք այսօր տրամադրել են 334 փոքր սրահը, որտեղ ծնողները չեն կարող տեղավորվել: Այսինքն` դա նաեւ արժանապատվության հարց է, եթե ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են 50-60 հոգանոց դահլիճ: Ո՞նց պետք է տեղավորվենք, իրար գլխի՞ նստենք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն