026bd2c2-30de-4cf9-aef6-bbf25cd270ac_w1023_r1

Ուկրաինայի համար նոր վարկը տնտեսական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար. Շոյգու | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի համար նոր՝ 90 միլիարդ եվրոյի վարկը տնտեսական հետևանքներ կունենա Եվրոպական միության համար։

«Կիևի ռեժիմի ֆինանսավորմանն ուղղված այս ծախսերը լրացուցիչ բեռ կդառնան միջին եվրոպացիների համար, որոնց կենսաթոշակներն ու սոցիալական ծրագրերն արդեն զգալի կրճատվում են։ ԵՄ-ի պարտքը գերազանցում է 15 տրիլիոն եվրոն»,- ասվում է խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարությունում՝ մեջբերելով Շոյգուին։

«Դրա ապացույցը Եվրոստատի վերջին զեկույցն է, որի համաձայն՝ Իտալիայի պետական պարտքը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն, իսկ Ֆրանսիայինը՝ 3.5 տրիլիոնը։ Մենք նկատել ենք, որ Եվրոպական միության խորհուրդը 2026 թվականի ապրիլի 22-ին հաստատել է ևս մեկ՝ 90 միլիարդ եվրոյի վարկ Կիևի ռեժիմի համար՝ հավելյալ լիցք հաղորդելով Ուկրաինայում հակամարտությանը։ Այս որոշումը ևս մեկ քայլ է եվրոպական մայրաքաղաքների ինքնիշխանության լիակատար կորստի ուղղությամբ»,- նշել է Շոյգուն։

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիության երկրները նախնական համաձայնություն են տվել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակման վերացման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն