khachik-galstyan-1

Խաչիկ Գալստյանի տնային կալանքը 3 ամսով երկարացվել է

Դատարանն այսօր 3 ամսով երկարացրել է Խաչիկ Գալստյանի տնային կալանքը: Այս մասին հայտնել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հաշվի առնելով տնային կալանքում այլ անձանց հետ հաղորդակցվելու արգելքը՝ Խաչիկ Գալստյանն իր խոսքը փոխանցել է փաստաբանի միջոցով.

«Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար:

Հայաստանում հայերին դատում են սեփական հավատքին տեր կանգնելու ու հայրենիքը շատ սիրելու համար։

Եթե աշուղ Ջիվանին ապրեր մեր օրերում, ապա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կրկեսի մասին կգրեր հետևյալ տողերը.

Հայը կանչում է թուրքին,
Էստի’ համեցեք,
Թուրքը մորթում է հային,
Խելքի’ աշեցեք։
Թուրքը դատում է հային,
Աշխարհ, իմացե’ք,
Հայը դատում է հային,
Խելքի’ աշեցեք։

Խաչիկ Գալստյան
Խղճի, հավատքի ու հայրենիքի կալանավոր»:

Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է 2025 թ. դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն