a1d76084-0fb1-4a0a-a240-b0ddaa6e7fea_w1023_r1

Կրեմլը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չունի | azatutyun.am

azatutyun.am  Կրեմլը Մայամիում անցկացվելիք G20 գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

«Դեռևս նման որոշումներ չեն ընդունվել, սակայն Ռուսաստանը միշտ մասնակցել է յուրաքանչյուր գագաթնաժողովի համապատասխան մակարդակով։ G20 ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձամբ մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Նրա խոսքով՝ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումը կընդունվի գագաթնաժողովի ամսաթվերին ավելի մոտ։

Հաջորդ G20 գագաթնաժողովը կանցկացվի Մայամիում՝ 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն