IMG_3072

Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով | news.am

news.am Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր՝ ապրիլի 23-ին, երկարաձգեց Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով:

«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,– ասաց Ֆարխոյանը։

Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվեց ակցիայով. դահլիճում բարձրացվեցին «Դարձե՛ք մեզնից մեկը», «Ես 19-րդ արդարն եմ», «Ես 750-րդ արդարն եմ» և նմանատիպ այլ թվերով, ինչպես նաև «Ազատություն սրբազանին» գրառմամբ պաստառներ։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, թե չեն վերացել կամ առնվազն չեն փոփոխվել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը։

«Բագրատ Գալստանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ազդեցություն ունենալու տեսանկյունից»,– ասաց Հովհաննիսյանը։

Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը նախ հիշեցրեց, որ դատախազությունը մինչ օրս չի ներկայացրել օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա Բագրատ Գալստանյանը գաղտնալսվել է։

«Մեղադրական եզրակացությունում քրեական վարույթը նախաձեռնելու առիթը և հիմքը չկար։ Այո՛, որևէ ձևակերպում, որը կվկայեր իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին»,– նշեց Սողոյանը։

Հիշեցնենք, ՔԿ-ն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Այս պահին այս գործով 18 մեղադրյալներից կալանավայրում են միայն Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն