asb8u65olsggyiyqfce5h2ugy99g1diz183ziric

ՀՀ ԿԸՀ-ում հյուրընկալվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-ին հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և մաղթել համատեղ արդյունավետ գործակցություն։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության ղեկավար Յանես Լենարչիչը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը դիտարկելու է ընտրությունների բոլոր փուլերը և միջանկյալ զեկույց է հրապարակելու փաստական տվյալներով։

Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է երկու գնահատողական զեկույց՝ առաջինը ընտրությունների հաջորդ օրը, երկրորդը՝ ընտրություններից մի քանի ամից անց։ Դիտորդական առաքելությունը նախատեսում է ՀՀ գործուղել մինչև 250 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ դիտորդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն