news.am Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի նախատեսում իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը։ Այս մասին The Washington Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Նավաֆ Սալամը՝ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների նախաշեմին։
«Մենք չենք կարող հանդուրժել այսպես կոչված «բուֆերային գոտին» կամ իսրայելական ներկայությունը։ Նրանք լիբանանցի տեղահանվածներին թույլ չեն տալիս վերադառնալ, ինչի հետևանքով էլ անհնար է վերականգնել ավերված գյուղերն ու քաղաքները»,- նշել է նա Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում