Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճ է արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Արտահանումը դեպի ԵՄ աճել է 90 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 13 տոկոսով, իսկ դեպի Չինաստան՝ 2,3 անգամ»,- նշել է նա։