82122041_0_0_1100_619_1920x0_80_0_0_1448f9cb82907c8f3529b22f1dc61206

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների եւ բռնի տեղահանությունների:

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլեւ պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները: Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր եւ հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են:

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաեւ անցյալից հետեւություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է: Մեր ապագան պետք է ձեւավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում:

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին», – ասված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն