Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասով որևէ վարույթ չկա Հակակոռուպցիոն կոմիտեիում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը երեկ հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների վերաբերյալ Վարչական դատարան դիմում է ներկայացրել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջել է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։