l-0x0wh-786x458z-1-94

Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի երկարաձգման մասին | 1lurer.am

1lurer.am Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա զինադադարը, որը պետք է լրանա կիրակի՝ ապրիլի 26-ին, կերկարաձգվի երեք շաբաթով` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։

«Մենք կաշխատենք Լիբանանի հետ՝ այդ երկրում կարգուկանոնը վերականգնելու համար։ Կարծում եմ, որ դա կարելի է բավականին հեշտությամբ անել»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ շուտով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին կհրավիրի Սպիտակ տանը հանդիպման։

Զինադադարի երկարաձգման մասին հայտարարությունը հնչել է Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև հանդիպումից հետո, որին ներկա էին նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պետքարտուղարության խորհրդական Մայքլ Նիդհեմը և երկու երկրներում ԱՄՆ դեսպանները։

«Հանդիպումը շատ լավ անցավ։ Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի հետ՝ օգնելու նրանց պաշտպանվել «Հըզբոլլահից»,- գրել է Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն