Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,- այս մասին նշված է ՌԴ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։