kcksk1f4tfaynfeamyzdvucba8nydqduwpxfyvmh

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը | armenpress.am

armenpress.am Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը։

«Խորհրդարանում մենք հիշատակեցինք Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցը։ Ցեղասպանության ընթացքում սպանվել է մոտ 1.5 միլիոն հայ, ինչպես նաև կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնություններ՝ ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և պոնտացի հույներ: Նրանց մեծ մասը մահացել է 1915-1916 թվականներին, սակայն հալածանքներն ու սպանությունները շարունակվել են մինչև 1923 թվականը: Զոհերը կազմել են տարածքի հայ բնակչության կեսից ավելին, իսկ փրկվածների մեծ մասը փախել է երկրից: Օսմանյան կայսրությունը մեծ մասամբ դատարկվել է իր քրիստոնյա բնակչությունից»,-գրել է շվեդ պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նա նաև նշել է, որ արարողության ժամանակ ելույթ է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն