l-0x0wh-786x458z-1

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «խստորեն դատապարտում են ապրիլի 23-ին Երևանում «Ջահերով երթի» ժամանակ թուրքական դրոշի այրումը»։

Երկրի արտգործնախարարությունը նշել է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման արշավը և ձեռնարկեր համապատասխան միջոցառումներ։

«Նման գործողությունները, որոնք դեռևս էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական ​​և ֆաշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ի երեկոյան Երևանում ՀՅԴ-ն կազմակերպել էր Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երթի մասնակիցները այրել էին Թուրքիայի դրոշը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի, ինչպես նաև ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն