l-0x33wh-786x458z-1-3

Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա.Բ.Գորյաինովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

«1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​Դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին»,- նշված է ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն