prvnz8susrsnznwsajd8qhovonqhbocft28t3t5d

Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղադրված խաչքարի մոտ ոգեկոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդել է Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգը։

Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության, ինչպես նաև հայկական համայնքի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն