Tasoulas

Հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի նախագահ | news.am

news.am: Այսօր Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Այս մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։

Նա ընդգծել է, որ պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն՝ ապահովելու, որ պատմության ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն, մոռացությունը չդառնա ռևիզիոնիզմի, բռնության և անհանդուրժողականության աղբյուր։

«Հունաստանն ու Հայաստանը կապված են համատեղ փորձությունների, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով»,- ասել է Կոնստանտինոս Տասուլասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն