aravot.am Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գեւորգ Սուջյանը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն ապօրինի Բաքու գերեւարելու ու իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հարցով: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Սուջյանը:
«Եվրոպական դատարան դիմելով՝ ցույց եմ տալու, որ այնտեղ գտնվող մեր բոլոր քաղաքացիները բռնադատված են: Հայցի հիմքը իմ անձի հետ է կապված, որ ինձ անօրինական բռնել ու դատել են: Պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը անօրինական գործողություններով է առաջնորդվում»,- ասաց Սուջյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում