maduro

ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած զինծառայողին, որը դրա արդյունքի վրա խաղադրույք է կատարել | factor.am

factor.am ԱՄՆ-ում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության վրա խաղադրույք կատարելու համար։ Նշվում է, որ գործողության մասին գաղտնի տեղեկատվությունն օգտագործելով՝ նա խաղադրույք է կատարել և, ենթադրաբար, շուրջ 400,000 դոլար վաստակել, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ բանակի հատուկ նշանակության ջոկատի սերժանտ Գեննոն Քեն Վան Դայքը մասնակցել է Մադուրոյին ձերբակալելու գործողության ծրագրմանն ու հունվարի 3-ին դրա իրականացմանը։ Գործողությանը նախորդող շրջանում նա խաղադրույքներ է կատարել Polymarket հարթակում՝ ենթադրելով, որ ԱՄՆ զորքերը կմտնեն Վենեսուելա, և Մադուրոն կհեռացվի իշխանությունից, գրում է The Insider-ը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն