arm.sputniknews.ru Ռուսաստանը կարծում է, որ հուշարձանների դեմ պատերազմն ինքնին անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների և հուշարձանների քանդման մասին հարցին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակային լուսանկարները փաստում են, որ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է։
«Մենք չենք փոխում մեր մոտեցումները և այդ առումով երկակի ստանդարտներ չունենք։ Մեր ստանդարտը մեկն է՝ դա չի կարելի անել, որտեղ էլ որ լինի։ Եվ միշտ (նույնիսկ եթե կան տարբեր՝ տնտեսական, լոգիստիկ, քաղաքական նրբերանգներ) կարելի է պայմանավորվել ու ընդհանուր եզրեր գտնել»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հաշտեցման մարդասիրական կողմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարծում, որ այս հարցը միջազգային քննարկումների առարկա կդառնա պետական մակարդակով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում