azatutyun.am: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքում ու սոցիալական ցանցի էջում այսօր անդրադարձել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:
Ժամեր անց և՛ կայքից և՛ սոցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ:
Այս պահին թանգարան ինստիուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը թողեց պաշտոնը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գզոյանը հրաժարականի դիմում է գրել իր ցուցումով՝ նշելով, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:
