Սերժ Սարգսյան

Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ Սերժ Սարգսյան | tert.am

tert.am: Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, իշխանություններն ուզում են մոռանալ՝ իրենց գործն է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու մասին հարցին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխանությունները չեն վիրավորվում Արցախում քանդված եկեղեցիների իրողությունից, բայց վիրավորվում են Թուրքիայի դրոշը այրելուց, Սարգսյանը ընգծեց, որ դա իրենց քաղաքականությունն է, նորություն չէ:

Խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին՝ Սարգսյանը նշել է․ «Եթե ձեր համար նորություն էր, իմ համար նորություն չէր, երկու տասնամյակ է՝ լսել եմ այդ բառերը տարբեր աղբյուրներից։ Երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք»։

Քոչարյանն ավելի վաղ, արձագանքելով Սարգսյանի՝ իր հրաժարականի կապակցությամբ արած հայտարարությանը, ասել էր, որ ամենից շատ ափսոսում է իր «փոխարինողի» համար՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն