france-delegation

Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան են այցելել Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարի գլխավորած պատվիրակության անդամները

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան էին այցելել Ֆրանսիայի Զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի և Գենդերային հավասարության և խտրականությունների դեմ պայքարի լիազոր նախարար Օրոր Բերժեի գլխավորած պատվիրակություններ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Պատվիրակության անդամներն անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին նախարարները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը երկու նախարարներին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսերեն պատկերագիրքը և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ֆրանսերեն տարբերակը:

Հուշահամալիր և թանգարան են այցելել նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն