l-0x55wh-1280x745z-0-6141

Մեկնարկել է TUMO Astana-ն. Ղազախստանի նախագահը մասնակցել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը | 1lurer.am

1lurer.am  Երեկ Աստանայում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Alem.ai արհեստական բանականության միջազգային կենտրոն, որը լայն հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի, ստարտափ նախաձեռնությունների և արհեստական բանականության ոլորտում կիրառական լուծումների իրականացման համար։ Այդ մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանատունը:

Alem.ai կենտրոն այցելության շրջանակներում նախագահ Տոկաևը մասնակցել է նաև մի շարք կրթական նախաձեռնությունների մեկնարկին, այդ թվում՝ TUMO Astana ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը։

Այստեղ ուսուցումն իրականացվելու է 11 տեխնիկական և ստեղծարար ուղղություններով, ներառյալ՝ գեներատիվ արհեստական բանականությունը, ծրագրավորումը, խաղերի մշակումը, անիմացիան, 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, կինոարտադրությունը և թվային երաժշտությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն