1789820055_0_82_3072_1810_1920x0_80_0_0_51388bdbbd5f19503f248e96eb008de1

Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու | 1lurer.am

1lurer.am  Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում՝ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն Մարսելում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ:

Ֆրանսիայի վարչապետը պատմել է նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին, որոնք ապաստան են գտել Ֆրանսիայում:

«Հայաստանն ապրում է մեր սրտերում և մեր հոգիներում։ Եթե Հայաստանը վերապրել է դա, ապա կշարունակի ապրել»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն