Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։

Ապրիլի 23-ին ոստիկանությունը հայտնել էր, որ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից ապրիլի 26-ի ժամը 05։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։

Ապրիլի 25-ին՝ ժամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն