lynap4bcow9ryvwrl2mmwlywy09peh4n0kerv6qv

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի հայերի միությունը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Կիևի հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ՝ եպիսկոպոս Մարկոս ​​Հովհաննիսյաննի գլխավորությամբ, ուկրաինական եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի ու բարեկամ երկրների դեսպանատների դիվանագետներ։

Միջոցառումը տեղի է ունեցել Կիևի կենտրոնում 20-րդ դարում ուկրաինացի և հայ ժողովուրդների զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ։

Ըստ տեղեկությունների՝ ոգեկոչման միջոցառումներ տեղի են ունեցել նաև Ուկրաինայի բազմաթիվ շրջաններում, որտեղ թույլ է տվել ռազմական իրավիճակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն