Մալիում կրկին հարձակումներ են, տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել | azatutyun.am

Մալիում կրկին հարձակումներ են, տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել | azatutyun.am

azatutyun.am  Մալիի մայրաքաղաք Բամակոյում և երկրի ներքին շրջանների մի քանի բնակավայրերում կրկին պայթյունների ձայներ են լսվել: Մալիի բանակը հայտնել է, որ տարբեր խմբեր համակարգված հարձակումներ են սկսել:

Մայրաքաղաքի ռազմաբազայի մոտ զինվորներ են տեղակայվել՝ տարածքում ճանապարհները փակելու համար, Reuters-ին ասել է ականատեսը:

Մոտավորապես նույն ժամանակ նմանատիպ անկարգություններ են տեղի ունեցել կենտրոնական Սևարե քաղաքում, ինչպես նաև Մալիի հյուսիսում գտնվող Քիդալ և Գաո քաղաքներում:

«Ամենուր կրակոցներ են լսվում», – ասել է Սևարեի ականատեսը:

Մալին պայքարում է «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» Արևմտյան Աֆրիկայի ստորաբաժանումների ապստամբությունների դեմ: Բացի այդ, երկիրը բախվում է երկրի հյուսիսում տուարեգների գլխավորած՝ շատ ավելի վաղ մեկնարկած ապստամբության դեմ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն