ddeb0hmrenhsixuebigsiwkv9hiadryrcbuoxvjm

Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինային տրամադրված օգնության համար։ «Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, այս շատ դժվար ժամանակահատվածում մենք ստացել ենք 11 օգնության փաթեթ։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանին այս օգնության համար»,-ասել է նա։

Ալիևն իր հերթին բարձր է գնահատել Ուկրաինայի հետ հարաբերությունները։ «Հիշում եմ 2022 թվականի հունվարին Կիև կատարած իմ այցը։ Ձեզ հետ մտքերի փոխանակումը և հետագա շփումները հետևողականորեն բարձրացրել են Ուկրաինա-Ադրբեջան հարաբերությունները։ Մեր համագործակցությունն ունի շատ ամուր քաղաքական հիմք»,-նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն