Վրաստանում ԵՄ դեսպանը կկանչվի երկրի ԱԳ նախարարություն | armenpress.am

Վրաստանում ԵՄ դեսպանը կկանչվի երկրի ԱԳ նախարարություն | armenpress.am

armenpress.am Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին կկանչվի Վրաստանի ԱԳ նախարարություն՝ վերջին հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում «Վրաստանը ուշադրության կենտրոնում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցող Պավել Գերչինսկին հայտարարել է, որ երկիրը «սխալ ուղղությամբ է շարժվում»։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանը կվերադառնա եվրոպական ուղուն, այլ ոչ թե իր «մութ անցյալին»։

«Մենք հնարավորություն կունենանք հանդիպելու Պավել Գերչինսկու հետ Արտաքին գործերի նախարարությունում և քննարկելու հենց այն հարցերը, որոնք արդարացիորեն վրդովմունք են առաջացրել վրացական քաղաքական հասարակության մեջ»,-նշել է Բոչորիշվիլին՝ ընդգծելով, որ եվրոպական բյուրոկրատիայի նման հայտարարությունները մտահոգիչ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն