shantnews.am Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայի Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը հանդես է եկել ուղերձով:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ 1965 թվականին Ուրուգվայն առաջինն աշխարհում խախտեց լռությունը և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ դեռևս տասնամյակներ առաջ Ուրուգվայը ոչ միայն բացել է իր սահմաններն ու ընդունել նրանց, ովքեր փախչում էին սարսափից, այլև բացել է իր իրավական և բարոյական գիտակցությունը:
«Ուրուգվայն ուշադրությամբ հետևում է այն գոյաբանական մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է Հայաստանի Հանրապետությունը՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն փնտրելու իր ճանապարհին։ Մենք գիտակցում ենք, որ Ուրուգվայը կրում է կրկնակի պատասխանատվություն` շարունակելու իր պատմական հանձնառությունը որպես անցյալի ճշմարտության պաշտպան, և, միաժամանակ, հանդես գալու որպես կառուցողական գործընկեր Հայաստանի Հանրապետության ապագայի կերտման գործում»,– նշել է նախարար Լուբետկինը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում