Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Notre-Dame de Paris), Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այս մասին հաղորդում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Այն մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։
Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով: