l-30x0wh-834x486z-0-9424

Արաղչին Պակիստանին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ | 1lurer.am

1lurer.am  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իրանական կողմի տեսակետներն ու մտահոգությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ-ից:

Մունիրն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ գործընթացին աջակցելու հարցում վստահության համար և վերահաստատել է Իսլամաբադի պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդական ջանքերը մինչև արդյունքի հասնելը:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն