factor-13-2

Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր | factor.am

factor.am  Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահ նահանգում, շաբաթ՝ ապրիլի 25-ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Դրանց կարող է մասնակցել ավելի քան մեկ միլիոն ընտրող, որոնցից մոտ 70,5 հազարը՝ Գազայի հատվածում։ Այս տվյալները հրապարակել է Պաղեստինի ազգային վարչակազմի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որի կենտրոնը գտնվում է Ռամալլահում, փոխանցում է DW-ն։

Ընտրությունները կազմակերպել է Պաղեստինի ազգային վարչակազմը՝ 90-ամյա նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ։ Այն կառավարում է Արևմտյան ափի մի մասը։ Գազայում քվեարկություն անցկացվում է առաջին անգամ 2006 թվականից, երբ հաղթեց «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը, որը Եվրամիությունում և բազմաթիվ այլ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նշվում է, որ այս ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է ստորագրեին հայտարարություն՝ աջակցելով անկախ պաղեստինյան պետության և Իսրայելի խաղաղ համակեցության գաղափարին։ «ՀԱՄԱՍ»-ը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը չեն աջակցում այս գաղափարին։

Բացի այդ, ընտրվողների մեծ մասը Աբասի համախոհներն են և նրա գլխավորած «ՖԱԹՀ» շարժման անդամներ կամ անկախ թեկնածուներ։ Թեկնածուների թվում բացահայտ «ՀԱՄԱՍ»-ի կողմնակիցներ չկան, թեև շարժումը շարունակում է վերահսկել Գազայի հատվածի գրեթե կեսը և, ըստ հետազոտությունների, մնում է ամենահայտնի քաղաքական ուժը թե՛ Գազայում, թե՛ Արևմտյան ափում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն