Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

Իրանի պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին արդեն հեռացել է Իսլամաբադից։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։

BBC-ն հայտնում է, որ մինչ հեռանալն Արաղչին հանդիպել է Պակիստանի զինված ուժերի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։
Իրանի ԱԳ նախարարի տարածած հայտարարությունում նշվում է, որ նրանք քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև «հրադադարին առնչվող վերջին զարգացումները»։

Այնտեղ նաև ասվում է, որ Արաղչին փոխանցել է Իրանի «տեսակետներն ու նկատառումները» պատերազմի դադարեցման վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստվում եմ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն