Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իր զինվորականներին «ուժգնորեն հարվածել «Հեզբոլլահի» թիրախներին» Լիբանանում՝ հրադադարի ժամկետը երեք շաբաթով երկարաձգելուց երկու օր անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համաձայնագիրը, որը հանգեցրել էր կրակի նվազեցմանը, այլ ոչ թե ամբողջական դադարեցմանը, երկարաձգվել էր հինգշաբթի օրը՝ Վաշինգտոնում երկրների բանագնացների միջև կայացած բանակցություններից հետո։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Նաբաթիեի շրջանի Յոհմոր ալ-Շաքիֆ քաղաքում բեռնատարի և մոտոցիկլետի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր չորս լիբանանցի. հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ համաձայն «Agence-France-Presse»-ի։ Հաղորդվում է նաև, որ Բինթ Ջբեյլի շրջանի Սաֆադ ալ-Բաթիխ քաղաքի վրա իրականացված իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս երկու մարդ, իսկ 17-ը՝ վիրավորվել։
Իսրայելը շարունակում է օկուպացված պահել Հարավային Լիբանանի զգալի մասը և այնտեղ իրականացնելով զանգվածային ավերումներ։
Մամուլի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանում լրագրողների դեմ հարձակումներն «անընդունելի են»։ Հայտարարությունը հաջորդել է չորեքշաբթի օրը իսրայելական հարվածների հետևանքով լրագրողի զոհվելու փաստին։