l-0x35wh-1536x895z-0-5117

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր

ոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ապրիլի 24-ին ընդունել են Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:

Հանդիպումը հաջորդել է ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ կայացած քննարկումներին։ Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Փարիզում անցկացվող Eurosatory միջազգային ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միասնական տաղավարով հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությանը:

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը՝ ընդգծելով դրա հետագա զարգացման կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն