armenpress.am Կոլումբիայում Պանամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտում. ռումբը պայթել է մայրուղով ավտոբուսի անցնելու պահին։ 14 զոհվածներից բացի, վիրավորվել է առնվազն 38 մարդ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է ձախակողմյան Խայմե Մարտինես խմբավորման ապստամբներին։
Խայմե Մարտինեսը ծայրահեղ ձախակողմյան FARC-ի նախկին մարտիկներից կազմված խումբ է, որը ավելի քան 50 տարի զինված պայքար է մղել կառավարության դեմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում