hetq.am Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը, որի կուսակցությունը պարտվել է ընտրություններում, հայտարարել է, որ վերադարձնում է պատգամավորական մանդատը, որը ստացել է որպես «Ֆիդես» կուսակցության առաջնորդ, ինչը նշանակում է, որ նոր խորհրդարանում նա չի լինի։
«Մանդատը, որը ես ստացել եմ որպես ցուցակի առաջնորդ, փաստացի իմ խորհրդարանական մանդատն է «Ֆիդես» կուսակցությունից, այդ իսկ պատճառով ես որոշել եմ այն վերադարձնել։ Հիմա ես պետք չեմ խորհրդարանում, այլ ազգային ճամբարի վերակազմակերպման մեջ»,- ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է Օրբանը։
Օրբանի խոսքով՝ «Ֆիդես»-ի ղեկավար կազմում հիմա «ամբողջական կարգով» ընթանում են խմբակցության թարմացման շուրջ քննարկումներ, որը կձևավորվի ապրիլի 27-ին։ Դրա ղեկավար կդառնա Գերգեյ Գուլյաշը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում