azatutyun.am Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել Է Հյուսիսային Կորեա: Նա վերջին օրերին Փհենյան այցելած երկրորդ ռուս բարձրաստիճան պաշտոնյան է:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվամիջոցը հայտնել էր, որ Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է ժամանել Փհենյան, որտեղ կմասնակցի Ուկրաինայում մարտերում զոհված հյուսիսկորեացի զինծառայողների հիշատակի հուշահամալիրի բացման արարողությանը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Բելոուսովը բանակցություններ է վարելու Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության և բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ուղերձ է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հուշահամալիրի բացման կապակցությամբ:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմին և հյուսիսկորեացի զինվորներին Ռուսաստանին օգնելու համար՝ երկրի արևմուտքում Կուրսկի մարզ ուկրաինական խոշոր ներխուժումը հետ մղելու և վստահություն հայտնել, որ երկու երկրները կշարունակեն ամրապնդել իրենց ռազմավարական գործընկերությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում