Երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները. Ալիև | azatutyun.am

Երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները. Ալիև | azatutyun.am

azatutyun.am Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար, խաղաղության և հաշտեցման համար Գերնիկայի մրցանակ ստանալու առթիվ ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում: Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան», – նշել է նա:

Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար:

«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», – շեշտել է Ալիևը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն