news.am Դամասկոսում կիրակի օրը սկսվել է Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կառավարման հետ կապված պաշտոնյաների նկատմամբ առաջին հրապարակային դատավարությունը, հայտնում է Associated Press-ը:
Սիրիական բանակի նախկին բրիգադի գեներալ Ատեֆ Նաջիբը, որն Ասադի օրոք գլխավորում էր Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության ծառայությունը և միևնույն ժամանակ նախկին նախագահի հորեղբորորդին է, ներկայացել է դատարանի դահլիճ՝ «սիրիացի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների» մեղադրանքով պատասխան տալու համար, հայտնում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:
Նաջիբն այդ պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականին: Այս գործը կատալիզատոր դարձավ Ասադի անվտանգության ուժերի բռնաճնշումների դեմ զանգվածային բողոքի ցույցերի համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում