4f26bf37-62be-4714-1042-08de3bed1b27_w1023_r1

Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո հեռախոսազրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Թուրքիայի նախագահականը։

«Էրդողանն ասել է, որ միջադեպը համարում է որպես ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ ուղղված զարհուրելի արարք»,- նշված է նախագահության X-ում տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Էրդողանը X-ում առանձին հայտարարությամբ դատապարտել էր միջադեպը՝ նշելով, որ ուրախ է, որ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը չեն տուժել։

Նախօրեին հաղորդվեց, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա էր ԱՄՆ նախագահը, հրաձգություն էր տեղի ունեցել: Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է: Ըստ Թրամփի՝ նա գործել է միայնակ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն