55d30903-93fd-4d28-ac3f-6c63d9a1bc6c_w1597_n_r1_s_s

Ադրբեջանը և Չեխիան համատեղ ռազմական արտադրության նախագծեր են քննարկում | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջան այցելած Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Չեխիայից գնում են ռազմական նշանակության բազմաթիվ արտադրանքներ, և այս փուլում ընթանում են բանակցություններ կոնկրետ նախագծերի շուրջ, որոնք կապված են համատեղ արտադրության հետ։

«Քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության միջոցով, մեր համագործակցությունը ապագայում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չեխիան է, որը մեծ փորձ ունի այս ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունի», – APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Իր հերթին, Բաբիշն ասել է, որ Չեխիայի ազգային էներգետիկ օպերատորը նույնպես մտադիր է բնական գազ գնել Ադրբեջանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն