d9f9ddd5-e689-46b6-5da6-08de3c91433d_w1597_n_r1_s_s

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը մերժել է Լիբանանի՝ Իսրայելի հետ նախատեսվող ուղիղ բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել է Լիբանանի՝ Իսրայելի հետ նախատեսվող ուղիղ բանակցությունները՝ դրանք անվանելով «ծանր մեղք», որը կխաթարի երկրի կայունությունը։

«Մենք կտրականապես մերժում ենք Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները, և իշխանության մեջ գտնվողները պետք է հասկանան, որ իրենց գործողությունները օգտակար չեն լինելու ոչ Լիբանանին, ոչ էլ իրենց», – հայտարարել է Քասեմը՝ կոչ անելով իշխանություններին «հետ կանգնել իրենց ծանր մեղքից։

«Այս ուղիղ բանակցությունները և դրանց արդյունքները մեզ համար կարծես գոյություն չունեն և մեզ ընդհանրապես չեն վերաբերում»,- հավելել է նա՝ նշելով, որ շարունակելու են պաշտպանական դիմադրությունը հանուն Լիբանանի և նրա ժողովրդի։

«Ինչքան էլ թշնամին սպառնա, մենք հետ չենք կանգնի, չենք խոնարհվի և չենք պարտվի»,- հայտարարել է Քասեմը։

Իսրայելի պաշտպանության բանակը Լիտանի գետից հյուսիս գտնվող յոթ քաղաքների բնակիչներին երեկ էր զգուշացրել տարհանվել՝ հայտարարելով, որ նրանք վճռական են գործելու «Հեզբոլլահ»-ի դեմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն