l-0x86wh-2048x1193z-0-3838-20

Արսեն Թորոսյանը և Խավիեր Կաստելանոս Մոսկերան քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խավիեր Կաստելանոս Մոսկերային։

ԱՍՀՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության զարգացման ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս դերը Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է նաև ոլորտային առաջնահերթությունները և դիտարկել մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Խավիեր Կաստելանոս Մոսկերան ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ձևավորված կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը ամուր հիմք են ստեղծում հետագա աշխատանքների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն