azatutyun.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է՝ Ուկրաինան գուցե ստիպված լինի ընդունել, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում իր տարածքի որոշ հատվածներ ապագայում կարող են մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։ Մերցը նման զիջումները կապել է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների հետ։
«Ինչ-որ պահի Ուկրաինան Ռուսաստանի հետ կստորագրի հրադադարի համաձայնագիր, և հուսով եմ՝ ինչ-որ պահի նաև խաղաղության պայմանագիր։ Այդ դեպքում կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս ուկրաինական չլինի», – ասել է Մերցը ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ նախագահ Զելենսկին դրա համար պետք է ստանա ժողովրդի մեծամասնության համաձայնությունը՝ ցույց տալով նրանց, որ «ճանապարհ է բացում դեպի Եվրոպա»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում