bsk3cpye1ex1ytjnglosjjquljssxphktxwuldaf

Հայաստանը ԵՄ անդամակցության գործընթացը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն. ԱԳ փոխնախարար | armenpress.am

armenpress.am Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր» թեմայով պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։ Կոստանյանը նշել է, որ աշխարհում իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, և ներկայումս ձևավորվել է ավելի բարդ միջավայր, որտեղ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են։

«Այսօր շատ բաներ են փոխվել։ Այս առումով պիտի նշեմ, որ մենք ըստ երևույթին ապրում ենք ոչ սովորական ժամանակներում։ Երկու տարի առաջ ևս ոչ սովորական ժամանակներում էինք ապրում, բայց այսօր իրավիճակն ավելի բարդ է, ինչը նշանակում է, որ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են»,- ասել է նա՝ ընդգծելով ոչ ստանդարտ լուծումների անհրաժեշտությունը։

Կոստանյանը ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն