l-0x176wh-2100x1224z-0-3743

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Քսավիեր Կաստեյանոս Մոսկերան քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Կարմի խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) գլխավոր քարտուղարի տեղակալ Քսավիեր Կաստեյանոս Մոսկերային: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով ցուցաբերվող հումանիտար աջակցության և զարգացման ծրագրերի կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը: Ընդգծվել է փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը՝ ապահովելով սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում վերջիններիս ներգրավվածությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և այս համատեքստում հնարավոր հումանիտար հարցերի հասցեագրման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն